Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի` արգելված միլդրոնատի դոպինգ–թեստը դրական արդյունք է տվել

26.04.2016, 19:44
Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ–թեստի արդյունքում պարզվել է, որ նրա օրգանիզմում առկա է արգելված միլդրոնատի չափաբաժին:
Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի` արգելված միլդրոնատի դոպինգ–թեստը դրական արդյունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ–թեստի արդյունքում պարզվել է, որ նրա օրգանիզմում առկա է արգելված միլդրոնատի չափաբաժին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն>>

«Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը չի որակազրկվել, քանի որ միլդրոնատի բացահայտված դեղաչափը 250 անգամ պակաս է թույլատրելի չափաբաժնից։ Նա նախորդ տարվա ամռանից դադարեցրել է միլդրոնատի ընդունումը», – ասաց Հովհաննիսյանը։

Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի ամուսինը դեմ չէ, որպեսզի նա ավելացնի իր քաշն Օլիմպիադային մասնակցելու համար>>

Նա նշեց, որ Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) սահմանել է խթանիչների թույլատրելի մակարդակը, և մարզիկին որակազրկում են միայն այն դեպքում, եթե այդ մակարդակն օրգանիզմում գերազանցված է։ 

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նորվեգական Ֆյորդեում հաղթել է Եվրոպական առաջնության թիմային հաշվարկում` հավաքելով 449 միավոր և նվաճելով 6 մեդալ` 5 ոսկե և 1 արծաթե: -0–