433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

18:50
16 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին նվաճեց:

Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն ծանրորդուհի ճանաչվեց Հռիփսիմե Խուրշուդյանը, հայտնում է armsport.am-ը:

Ըստ հաղորդման, պոկում վարժությունում Խուրշուդյանը 113 կգ-ով գրավեց առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաև Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիմեն ավելի թեթև էր, ուստի նա արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Խուրշուդյանը եւս լավագույնն էր 137 կգ արդյունքով:
Երկամարտի 250կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2016թ. առաջնությունում:
Ավելի վաղ նման հաջողության էին հասել Անդրանիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանը:

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213 կգ և Արփինեն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007 թվականին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում