Եվրո–2016–ի սենսացիաները շարունակվում են. Իռլանդիայի հավաքականը պարտության մատնեց իտալացիներին և դուրս եկավ փլեյ–օֆֆ
23.06.2016,
01:41
Իռլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպման ժամանակ պարտության մատնեց իտալացիներին և դուրս եկավ փլեյ–օֆֆ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իռլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպման ժամանակ պարտության մատնեց իտալացիներին և դուրս եկավ փլեյ–օֆֆ։
85–րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ռոբբի Բրեդին։ Արդյունքում, Իռլանդիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։ Իտալացիները 6 միավորով խմբում զբաղեցնում են առաջին տեղը, նույնքան միավոր են վաստակել բելգիացիները` 1։0 հաշվով պարտության մատնելով շվեդներին և խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Շվեդները վաստակել են մեկ միավոր։–0–