Դատարանը տուգանել է Մեսսիին 2 մլն եվրոյով և դատապարտել 21 ամսվա ազատազրկման

06.07.2016, 15:26
Դատարանը 2 մլն եվրոյով տուգանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` հարկերից խուսափելու համար:
Դատարանը տուգանել է Մեսսիին 2 մլն եվրոյով և դատապարտել 21 ամսվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դատարանը 2 մլն եվրոյով տուգանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` հարկերից խուսափելու համար, ֆուտբոլիստի հայրը կվճարի 1,5 մլն եվրո, հայտնում է Ռոյթերը։

Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն, այն բանից հետո, երբ 2013 թ.-ին Մեսսիին և նրա հորը մեղադրանք էր առաջադրվել 4,1 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, նրանք ուրուգվայցի փաստաբանների օգնությամբ ստեղծել են Mega Star Enterprises օֆշորային պանամական ընկերությունը, որի միջոցով շարունակել են գաղտնի պահեկ տեղեկատվությունը իմիջային իրավունքների վաճառքից ստացված ֆուտբոլիստի եկամուտների մասին։

Դեկտեմբերին դատարանը հանել է Մեսսի նկատմամբ ներկայացված մեղադրանքները 2012 և 2013 թթ.–ին բարեգործական ընկերական խաղերից ստացված եկամտահարկի վճարից խուսափելու համար, ընդ որում, Բարսելոնայի դատախազությունը կարծում է, որ մեղավոր պետք է ճանաչվի միայն Խորխե Մեսսին, ով կառավարում է որդու ֆինանսները, հաղորդում է Р-Спорт–ը:

Չորեքշաբթի դատարանը Մեսսիին և նրա հորը մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործի երեք կետերով և ֆուտբոլիստին ու նրա հորը դատապարտել 21 ամսվա ազատազրկման: Դատավորի խոսքով, երկուսն էլ կարող են բողոքարկել վճիռը Գերագույն դատարանում: -0-