Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով

10.06.2016, 16:07
«Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկություններ է հավաքում Հենրիխ Մխիթարյանի մասին:
Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկություններ է հավաքում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը, և «Բորուսիան» պատրաստ է «բաց թողել» իր կիսապաշտպանին 25 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:

«Բորուսիան» համաձայնել է «բաց թողնել» Հենրիխ Մխիթարյանին>> 

Ավելի վաղ The Sun-ը հայտնել է, որ «Արսենալն» արդեն համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ 27-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխման հարցը և դրա համար վճարելու է 25 մլն ֆունտ ստեռլինգ:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Չելսին», «Տոտենհեմը» և «Արսենալը»: -0-