«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Լևան Բերիանիձե

01.07.2016, 14:50
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Լևան Բերիանիձե
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ, գերծանր Լևան Բերիանիձեն է: Նա ծնվել է 1990 թվականին Վրաստանում: 2010 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2015 թվականից համալրել է Հայաստանի հավաքականը, որի կազում էլ Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց Խաղերի ուղեգիրը: Ռիոյի խաղերը մարզիկի նվիրական երազանքն էր: Նրա խոսքով՝ ջանք չի խնայում, երազանքի Խաղերը մեդալով հիշելու համար:

 - рис.1

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Չունեմ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հավաքականի բժիշկին:

 - рис.2

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս:

 - рис.3

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Երազանք, աշխատասիրություն...

 - рис.4

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Լավ մասնակցությամբ:-0-