«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Ռուբեն Ալեքսանյան

26.07.2016, 13:03
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ծանրորդ Ռուբեն Ալեքսանյան
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն է: Նա ծնվել է 1990 թվականին, իսկ ծանրամարտով զբաղվում է 7 տարեկանից:

 - рис.1

Ալեքսանյանի՝ ծանրամարտով զբաղվելու որոշման վրա իր մեծ ազդեցությունն է թողել հայրը, ով ժամանակին զբաղվել է ծանրամարտով: Ռուբենը սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Մեր նկարահանումների ժամանակ Ռուբենը առանձնացավ իր զսպվածությամբ:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ունեմ թալիսման, բայց չեմ ասի, թե այն ինչ է:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Երբ մրցահարթակ ես բարձրանում, էլ ոչ մեկին չես տեսնում:

 - рис.2

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Կարծում եմ ընկերներիս, մարզչական կազմի հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ռիոյի խաղերը ուզում հիշել, որպես պատմության մեջ հետք թողած:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մեկ բառով կասեմ՝ մեծ աշխատանքի գագաթնակետ: -0-