Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
11.07.2016,
10:42
Բասեկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել կիսաեզրափակիչ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բասեկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
«Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:
Վահագն Հարությունյանի սաները մեկնարկային խաղում 66:40 հաշվով հաղթեցին Անդորրայի թիմին: -0-