Անգլիացիները հետաքրքրված են Յուրա Մովսիսյանով

25.11.2015, 18:15
Մոսկվայի «Սպարտակ» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան Անգլիայում:
Անգլիացիները հետաքրքրված են Յուրա Մովսիսյանով

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակ» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան Անգլիայում, հաղորդում է vesti.ru–ն։

Հրատարակության տվյալներով` Հայաստանի հավաքականի 28–ամյա հարձակվողով հետաքրքրվել է Լոնդոնի «Քուինզ Փարք Ռեյնջերսը»։

«Սպարտակի» հայազգի լեգիոները կարող էր վերադառնալ «Ռեալ Սոլթ–Լեյք» ակումբ, որտեղ նա խաղացել է մինչև Եվրոպա տեղափոխվելը, սակայն հայտնվեց Անգլիայի հետ կապված ավելի հեռանկարային տարբերակ։

Ինչպես հաղորդում է անգլիական մամուլը, «Քուինզ Փարք Ռեյնջերսի» ղեկավարության կարծիքով` Մովսիսյանը կարող է փոխարինել ռմբարկու Չարլի Օսթինին, ով ձռմանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։

Յուրա Մովսիսյանին մշտապես կանչում են Հայաստանի հավաքական, այդ պատճառով բրիտանական աշխատանքային վիզայի խնդիր չի ունենա։

«Քուինզ Փարք Ռեյնջերսը» Մովսիսյանի համար կարող է «Սպարտակին» վճարել 2,5 մլն եվրո։ Իսկ «Սպարտակը» Մովսիսյանին «Կրասնոդարից» գնել է 2 մլն դոլարով։ –0–