415.24
4.83
386.52
+24
Եղանակը Երևանում
Հայ

Բլատերը պատմել է գաղտնի գործարքի մասին` կապված աշխարհի առաջնության հյուրընկալ երկրի ընտրության հետ

20:15
30 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ֆուտբոլի 2018 թ.–ի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստացել է գաղտնի գործարքի արդյունքում, որը կնքվել է ՖԻՖԱ–ի բարձրագույն ղեկավարների միջև։ Այն նախատեսում էր ընտրությունների արդյունքների կեղծում։ Այս մասին The Financial Times–ին տված հարցազրույցում ասել է  ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը, որին հեռացրել են ֆուտբոլի ոլորտում իրականացվող աշխատանքից։ աշխատանքից։

«Բանավոր կերպով համաձայնեցված որոշումը նախատեսում էր, որ քվեարկության ժամանակ մենք կգնանք երկու գերտերություն` Ռուսաստան և ԱՄՆ», – ասել է Բլատերը, հաղորդում է РБК–ն։

Ռուսաստանը հավակնում էր և արդյունքում ստացավ ֆուտբոլի 2018 թ.–ի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, իսկ ԱՄՆ–ն ցանկանում էր առաջնությունն անցկացնել 2022 թ.–ին, սակայն քվեարկության ընթացքում զիջեց Քաթարին։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի բոլոր անդամներն են որոշում ընդունել գործարքի մասին` Բլատերը նշել է, որ դա չի եղել գործադիր կոմիտեի որոշումը։ «Ամեն ինչ տեղի է ունեցել կուլիսների հետևում, որևէ խորհրդակցություն չի կազմակերպվել»։

Բլատերի խոսքով` ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին իր ձայնը տվել է Քաթարի օգտին` նման կերպով ձախողելով աշխարհի 2022 թ.–ի առաջնության հյուրընկալ երկրի ընտրության քվեարկությունը` հօգուտ ԱՄՆ–ի։ Այս ամենը հանգեցրել է Ամերիկայի դժգոհության։

Բլատերն ավելի վաղ հայտարարում էր, որ աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը զիջած երկրները «միացել են ՖԻՖԱ–ի ձախողմանն ուղղված արշավին»։

Երբ հայտնի դարձավ, որ Բլատերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ աշխարհի 2018 թ.–ի առաջնության անցկացման վրա այդ ամենը ոչ մի կերպ չի անդրադառնա։

Մուտկոն նշել է, որ առաջնությունն անցկացնելու իրավունքը Ռուսաստանը ստացել է «օբյեկտիվորեն` ՖԻՖԱ–ի գործկոմի որոշման հիման վրա»։ Նա նաև ավելացրել է, որ «ՖԻՖԱ–ի նկատմամբ առաջադրվող մեղադրանքները որևէ կապ չունեն Ռուսաստանում նախատեսված աշխարհի առաջնության հետ»։

ՖԻՖԱ–ում կոռուպցիոն սկանդալը ծագել էր այս տարվա գարնան վերջին, երբ Ցյուրիխում ԱՄՆ–ի պահանջով ձերբակալվեցին ՖԻՖԱ–ի մի քանի պաշտոնյաներ, որոնց կասկածում էին կաշառակերության մեջ։ Աշխարհի 2018 և 2022 թթ.–ի առաջնությունների հյուրընկալ երկրների ընտրության ժամանակ հնարավոր կոռուպցիային վերաբերող քննությունը վարում են Հետախուզությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ–ի դատախազությունը։

Հոկտեմբերի սկզբին, ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեի որոշմամբ, Բլատերը 90 օրով հեռացվել է ֆուտբոլի ոլորտում իրականացվող աշխատանքից։ Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և ՈւԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինիի նկատմամբ։ –0–

 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն