Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը դարձել է World Press Photo 2019–ի մրցանակակիր (ՖՈՏՈ)

12.04.2019, 14:26
Ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանը հաղթել է 2019 թվականի World Press Photo մրցույթի «Արդիականության խնդիրները» անվանակարգում։
Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը դարձել է World Press Photo 2019–ի մրցանակակիր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանը հաղթել է 2019 թվականի World Press Photo մրցույթի «Արդիականության խնդիրները» անվանակարգում։

ՏԱՍՍ–ի հաղորմամբ, մրցույթի ժյուրին ընտրել է նրա «Կուբանիտա» լուսանկարը, որի վրա պատկերված է Հավանայում 1950–ականների կաբրիոլետով շրջող Պուրա անունով աղջիկ, մինչդեռ տեղի բնակիչները պատրաստվում են նրա 15–ամյակի տոնակատարությանը։



Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան Ամստերդամում։

Տարվա լուսանկար

Իսկ «տարվա լուսանկարը» World Press Photo կազմակերպության վարկածով ճանաչվել է Ջոն Մուրի լուսանկարը` հեղինակը լուսանկարել է Յանելա անունով աղջնակին լալիս այն պահին, երբ ԱՄՆ սահմանային ծառայության աշխատակիցը խուզարկում է նրա մորը` Սանդրա Սանչեսին Մեքսիկայի հետ սահմանին։

«World Press Photo տարվա լուսանկարըբ պետք է զարմացնող, բացառիկ, ժամանակին արված և հիշվող լինի»,– նշել է ժյուրիի նախագահ Ուիթնի Ջոնսոնը։ Եվ այդ ամենը, նրա կարծիքով, կարելի է ասել հաղթած լուսանկարի մասին։

Հաղթանակածների ցուցահանդես

Հաղթողների և մրցանակակիրների բոլոր լուսանկարները կներկայացվեն աշխարհի ավելի քան 50 քաղաքներում տարվա ընթացքում անցկացվող World Press Photo ցուցահանդեսներում։ Ըստ ավանդույթի, առաջին ցուցահանդեսը կբացվի ապրիլի 13–ին Ամստերդամի Նոր եկեղեցում։
World Press Photo–ը լուսանկարիչների ամենահեղինակավոր միջազգային մրցույթն է 1955 թվականից։ Մրցույթի նպատակը` զարգացնել ֆոտոլրագրության և ֆոտովավերագրության բարձր չափանիշները։ -0-