6 ժամով կասեցվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը․ նրանք չեն կատարել պարետի ցուցումները
28.03.2020,
18:55
6 ժամով կասեցվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը․ նրանք չեն կատարել պարետի ցուցումները․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գրանցվել են սուպերմարկետներ, որոնք չեն կատարել պարետի ցուցումները։ Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։
«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Загружается новость ... "Лево"
Արձանագրված հիմնական խախտումներն են՝
- Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
- Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
- Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։-0-