«Վայրի հրեշտակ» Նատալիա Օրեյրոն կերպարանափոխվել է հայոց թագուհու (ՖՈՏՈ)

08.04.2019, 15:18
Իր Instagram-ում դերասանուհին ներկայացել է վառ կարմիր զգեստով:
«Վայրի հրեշտակ» Նատալիա Օրեյրոն կերպարանափոխվել է հայոց թագուհու (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուրուգվայացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն, ով հայ հեռուստադիտողին հայտնի է «Վայրի հրեշտակը» սերիալով, լուսանկար է հրապարակել հայոց թագուհու կերպարով։

Իր Instagram-ում դերասանուհին ներկայացել է վառ կարմիր զգեստով` կերպարը լրացնելով հայկական ազգային տարազի տարրերով։



Instagram–ի բաժանորդագիրներն անտարբեր չեն անցել «Վայրի հրեշտակի» կերպարանափոխության կողքով` Օրեյրոյին անվանելով «հայ գեղեցկուհի»։

Նախօրեին Օրեյրոն առաջին անգամ ելույթ է ունեցել Երևանում իր նոր շոուով, որը դարձավ նրա «Անմոռանալի տուր»–ի (Unforgettable tour) առանցքային ելույթներից մեկը։ Համերգը կայացել է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ -0-