Վաղը Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞․ ԶԼՄ

22.09.2020, 14:57
Առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի․ ԶԼՄ
Վաղը Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի։

Armlur.am-ի աղբյուրների վկայությամբ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը: Ըստ ամենայնի՝ կողմերն արդեն պատշաճ ծանուցվել են և վաղը  հետաքրքիր դատավարություն է սպասվում: Նախնական տեղեկություններով, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում:

Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառ բաժանելու մեջ, և մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո:-0-