Ucom–ում` ինտերնետի խափանումներ Հայաստանում. Վրաստանում մալուխ է վնասվել
04.02.2019,
12:32
Ucom ընկերության բաժանորդները երկուշաբթի առավոտյան բախվել են կապի խնդիրների հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանում մալուխի վնասումը հանգեցրել է ինտերնետի խափանումների Հայաստանում` հայկական հեռահաղորդակցային Ucom ընկերության բաժանորդները երկուշաբթի առավոտյան բախվել են կապի խնդիրների հետ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, Հայաստանում ինտերնետը պարբերաբար անջատվում է Վրաստանի տարածքում գտնվող միջազգային մալուխի վնասման պատճառով։
«Նախնական տվկալներով, Վրաստանի տարածքում գտնվող մալուխը կտրել են, պատճառներն այս պահին պարզվում են։ Մեր մասնագետներն արդեն տեղում են և կփորձեն սեղմ ժամկետներում վերականգնել կապը»,– ասաց Մնացականյանը։
Հայաստանն ինտերնետ միջազգային ցանցի հասանելիություն է ստանում Վրաստանի տարածքով անցնող օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։
Վերջին ժամանակներում լուրեր են հայտնվել «Caucasus Online» վրացական ինտերնետ պրովայդերի օպտիկամանրաթելային մալուխի վաճառքի մասին։ Լուրերի համաձայն, գնորդ կարող է դառնալ ադրբեջանական ընկերություն։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–