Թուրքիայի նախագահն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխել մզկիթի
25.03.2019,
10:52
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից փոխել մզկիթի։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից փոխել մզկիթի։ Այդ մասին նա ասել է TGRT հեռուստառադիոընկերությանը, հայտնում է РБК–ն։
«Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է թանգարանից փոխվել մզկիթի։ Եվ բոլոր դավանանքների ներկայացուցիչները կարող են այնտեղ այցելել անվճար»,— ասել է թուրք առաջնորդը։
Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարն ավելի քան հազար տարի եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը։ Կոստանդնուպոլսի բռնազավթման և Բյուզանդական կայսրության փլուզումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, բայց 1934 թվականից թուրքական ժամանակակից պետության հիմնադիր Աթաթուրքի դեկրետի համաձայն դարձել է թանգարան և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
2018 թվականի մարտին Էրդողանը Սոֆիայի նախկին տաճարում Ղուրանից տողեր է ընթերցել։
Նախագահն ընթերցել է Սուրբ Գրքից մի հատված «Ստամբուլի նվաճողների» պատվին, նրանց, ովքեր որպես ժառանգություն թուրք ժողովրդին են թողել այդ շենքը։ Դա քննադատել է Աթենքը, վճռականորեն դատապարտելով նախկին քրիստոնեական կրոնական շինության պատերի ներսում նմանատիպ արտահայտությունները։ -0-