ԵՐԵՎՍՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նելսոնների ընտանիքն ընկերների հետ հանգստյան օրերը որոշել էր անցկացնել` ձկնորսության մեկնելով։ Նրանք նավակ են վարձակալել և մեկնել են ձուկ որսալու ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեյփ Կոդ ծովափի նեղուցում։ Հանգիստը խախտվել է միջադեպով, որը նաև նկարահանվել է, հաղորդում է
life.ru–ն։
Տեսահոլովակը սկսվում է հանգիստ` կինը ձուկը մոտեցնում է նավակին։ Երբ որսն արդեն համարյա նրա ձեռքում է, ջրից դուրս է ցատուկ մի շնաձուկ։ Գիշակերը մոտեցել է այնքան մոտ, որ ձկան հետ գրեթե պետք է բռներ նաև Նելսոնների որդուն։ Ջեկն այնքան է վախեցել, որ ափից շատ հեռու է փախել։
Շնաձկանը հետաքրքրում էր միայն ձկնորսների որսը, բայց քիչ էր մնում` տղայի ձեռքերն էլ պոկեր–տաներ։ -0-