Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը

19.04.2017, 15:40
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։

«Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիների» (Buy America, Hire America) անունը կրող փաստաթուղթը Թրամփը ստորագրել է Վիսքոնսին նահանգի գործարան այցելելու ժամանակ, գրում է Ֆինմարկետը` հղում անելով New York Times–ին։

Նոր հրամանագիրը նախատեսում է օտարերկրացիներին մուտքի աշխատանքային արտոնագրերի տրամադրման խստացման քայլերի մշակում, իսկ պետգնումների ժամանակ գերատեսչությունները պետք է գնեն ավելի շատ ամերիկյան արտադրանք։

«Ամերիկան ամենից առաջ» (America First) իր նախընտրական արշավի շրջանակում Դոնալդ Թրամփը խոստացել էր ամբողջությամբ փակել մուտքի ժամանակավոր աշխատանքային արտոնագրի ստացման ծրագիրը։

Նախագահը ներքին գործերի, արդարադատության և ազգային անվտանգության նախարարություններին հանձնարարել է ամերիկացի գործատուների կողմից արտերկրից աշխատակիցների ընդունելու ծրագրի փոփոխության առաջարկություններ ներկայացնել։

«Այդ քայլով մենք հսկա ազդակ ենք հաղորդում ամբողջ աշխարհին, որ պաշտպանելու ենք մոր աշխատոներին, մեր աշխատատեղերը։ ԱՄՆ կառավարությունը բաշխում է օտարերկրացիների ժամանակավոր H-1B աշխատանքային վիզաները վիճակախաղի օգնությամբ, ծրագիրը հիմնականում օգտագործվում է տեխնոլոգիական բնագավառում։ Թրամփն այդ իրավիճակը սխալ է համարում և կոչ է անում այդպիսի վիզաներ տրամադրել միայն «ամենաբարձր որակավորում ունեցող և ամենաբարձր վարձատրվող հավակնորդներին»` այլ երկրների քաղաքացիների նկատմամբ ամերիկացիների առավելությամբ»։

2016 թվականին աշխատանքային ժամանակավոր վիզայի ստացման հայտատուների թիվը կազմել է 236 հազար մարդ, նշում է BBC–ն։

Հրամանագրում չկան կոնկրետ նշումներ` այն կոչված է պաշտպանել ամերիկացի աշխատողներին և ապրանքներն օտարերկրյա մրցակցությունից և այդ նպատակով նախատեսում է ուսումնասիրություններ կատարել շուկայում ԱՄՆ արտադրանքի դիրքերը բարելավելու համար։ -0-