ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ծխելուց ավելի շատ մարդ է մահանում, քան հանքերի հասցրած վնասից, երկուշաբթի օնլայն մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գոյություն ունեն մարդու առողջության վրա ազդեցության գործոններ, օրինակ, վարքագծի գործոնը, որով պայմանավորված է առողջության ռիսկերի 50 տոկոսը, և բնապահպանական գործոնը (20%)։ Հանքերի մշակումը բնապահպանական գործոնների թվում է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք այդ խնդիրներով»,– ասաց նա։
Նախարարի խոսքով, այս պահին մշակվում է օգտակար հանածոների արդյունահանման գործընթացից վնասի գնահատման մեխանիզմ։ Այն կներկայացվի ոլորտի միջազգային հարաբերությունների դիտարկմանը։
Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների` STEPS (2016-2017թթ.) մեթոդաբանության վրա հիմնված վերջին հետազոտության համաձայն, Հայաստանում ծխող տղամարդկանց տոկոսն այս պահին կազմում է 51.5 տոկոս, ինչը Հայաստանը դարձնում է եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխելու ամենաբարձր ցուցանւշներով երկրներից մեկը, նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպութւյան հաղորդման մեջ։
Կանանց վերաբերող տվյալները պակաս տագնապային են` Հայաստանում ծխող է կանանց 1.8 տոկոսը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում