ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Bentley ընկերությունը ներկայացրել է Bentayga մոդելի կատարելագործված տարբերակը` Bentayga – Speed–ը։
Ըստ արտադրողի Bentayga – Speed–ն աշխարհի ամենաարագընթաց արտաճանապարհային մեքենան է, որը առավելագույն արագությունը կազմում է ժամում 306 կիլոմետր, ինչն ընդամենը 1կմ–ով արագ է Lamborghini Urus–ից, գրում է motor.ru–ն։
Ամենահզոր Bentaygaն համալրված է 6 լիտր աշխատանքային ծավալով, 635 ձիաուժ հզորությամբ երկտուրբո W12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,9 վայրկյանում:
Համեմատության համար հարկ է նշել, որ Lamborghini Urus–ը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,6 վայրկյանում, Porsche Cayenne Turbo–ն` 3,9 վայրկյանում, Mercedes-AMG GLC 63 S–ը` 3,8 վայրկյանում, իսկ Jeep Grand Cherokee Trackhawk–ը` 3,7 վայրկյանում։
Նորույթի համաշխարհային պրեմիերան կկայանա Ժնևի միջազգային ավտոսրահում։–0–