The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում

14.10.2019, 12:51
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. The Independent բրիտանական հրատարակությունը Հայաստանի Ազգային Ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում։

Հրատարակությունը հղում է անում բլոգեր Ալան Ֆոլդի Twitter–յան էջին, ով այցելել է աշխարհի 200 խորհրդարաններ։ 

Հայաստանի Ազգային ժողովի շենքը 4–րդ հորիզոնականում է։

«Սիրում եմ համաչափությունը, առաջին հարկի մոխրագույն աղյուսի և վերին հարկերի դեղնաոսկեգույնի հակադրությունը հիանալի է, տարածքը հիասքանչ է, հիշեցնում է համալսարանական կամպուսի միջավայր, ընդհանուր առմամբ լավ աշխատանք է Հայաստան», – գրել է Ֆոլդը։

Եվ The Independent–ը համաձայն է Ֆոլդի հետ։ 

«Ալանը ճիշտ է համալսարանական կամպուսի միջավայրի հարցում, այն հիանալի, հսկայական և համաչափ շինություն է` գրավիչ զբոսայգով», – նշում է հրատարակությունը։

Տասնյակում են նաև Հունգարիայի, Ռումինիայի, Տրինիդադ և Տոբագոյի, Անգոլայի, ԱՄՆ–ի, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշելների և Բութանի օրենսդիր մարմինների շենքերը։

Հայաստանի Ազգային ժողովի շենքի շինարարությունը սկսվել է 1948թ.–ին և ավարտվել է 1950թ.–ին։ Շինությունը նախագծվել է 1947թ.–ին։ Ազգային ժողովը տեղափոխվել է այս շենք 1991թ.–ի մայիսին։

Շինության գլխավոր ճարտարապետը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանն է։

2009թ.–ին շահագործման է հանձնվել Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2006թ.–ին։ Երկրորդ մասնաշենքը նախագծվել է «Հայնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտում, ճարտարապետն է Մ. Ռուստամյանը։–0–