Տարերային տարհանում չի եղել. մանկավարժական համալսարանը պարզաբանում է

24.06.2019, 21:49
Երկուշաբթի հաղորդվել է, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք:
Տարերային տարհանում չի եղել. մանկավարժական համալսարանը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի հաղորդվել է, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, որի արդյունքում 60 ուսանող և աշխատակից է տարհանվել:

Այդ կապակցությամբ մանկավարժական համալսարանը պարզաբանում է, որ տարերային տարհանում տեղի չի ունեցել։

Загружается новость ... "Право"

«Պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդոր է եղել ուսանողներին լքել շենքի տարածքը»,– նշվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ԱԻՆ-ի՝ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել:

Ուսումնական պրոցեսը վերականգնվել է 1 ժամ անց:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հոսպիտալացված ուսանողուհին բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: -0-