Հունվարի առաջին տասնօրյակում ավելի քան 400 երեխա է ծնվել. ՀՀ ԱՆ

Հունվարի 1-ից 9-ը Երևանի ծննդատներում ավելի քան 400 երեխա է լույս աշխարհ եկել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մանկաբարձ-գինեկոլոգգ Եվգենյա Գորյունովան:
Նորածիններից 230-ը տղաներ են և 185-ը՝ աղջիկ:
Գորյունովայի խոսքով՝ առավելագույն թվով ծննդաբերություններ են գրանցվել Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում՝ 66:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում գրանցվել է 62 ծննդաբերություն, «Էրեբունիում»՝ 61, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ 54 և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում՝ 49:
Գորյունովան հայտնեց նաև, որ ծննդաբերությունների վիճակագրությունը տարվել է հունվարի 1-ի 00:00-ից մինչև հունվարի 9-ի 00:00-ն:
Նա ավելացրեց, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատոնական ժամանակահատվածի ծննդաբերությունների թվի տարեկան համեմատական վիճակագրություն չի իրականացնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր հերթին նշեց, որ քաղաքապետարանի առողջապահության վարչության տվյալների համաձայն, 2011 թվականի դեկտեմբերի 30-31-ը Երևանում ծնվել է 37 տղա և 28 աղջիկ: -0-