+13
Եղանակը Երևանում
Հայ

Երկու երիտասարդ ռեժիսորներ Հայաստանում սոցիալական ֆիլմերի փառատոնի հաղթող են ճանաչվել

16:47
09 Դեկտեմբերի 2011

Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարճամետրաժ սոցիալական ֆիլմերի փառատոնի գլխավոր հաղթող են ճանաչվել ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանը և Անի Պողոսյանը, հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

«Մենք շատ ենք հպարտանում, որ հայ երիտասարդության կողմից շատ լավ ֆիլմեր են ներկայացվել: Հայ երիտասարդությունն իսկապես գիտի մարդու իրավունքները և շատ բան է անում, որ ինչ-որ ստեղծագործական մեթոդով այդ տեղեկությունը տարածի իր ընկերների և գործընկերների շրջանում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Դոցենկոն:

Դոցենկոն նշեց, որ փառատոնին ավելի քան 50 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել է 20-ը:
Դոցենկոն պատմեց, որ համանման փառատոն է անցկացվել նաև մի շարք այլ երկրներում, մասնավորապես՝ Ավստրիայում, Վրաստանում և Ուկրաինայում:
Ըստ նրա, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի այցելուները, ինչպես նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակը, կարող են դիտել փառատոնի լավագույն ֆիլմերը: Կինոնկարները կտեղադրվեն Youtube կայքի և կազմակերպության վեբ էջերում:

Սոցիալական ցանցերի փառատոնը մեկնարկել է օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության օրը, իսկ հայտերի ընդունման վերջին օրը եղել է 2011թ.-ի նոյեմբերի 28-ը:

Փառատոնը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց