ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ հետ:--0-