Եղանակը կտաքանա սեպտեմբերի 28-ից. Հայհիդրոմետ

26.09.2011, 17:28
Եղանակը կտաքանա սեպտեմբերի 28-ից. Հայհիդրոմետ
Եղանակը կտաքանա սեպտեմբերի 28-ից. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եղանակը Հայաստանում 2-3 աստիճանով կտաքանա, և սեպտեմբերի 28-ից օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում կկազմի 25-27 աստիճան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Օդի ջերմաստիճանը Հայաստանում սեպտեմբերի 24-ին նվազել էր 3-5 աստիճանով:

«Առաջիկայում օդի ջերմաստիճանը կկնվազի 2-3 աստիճանով: Եղանակի արմատական փոփոխություններ չեն սպասվում»,- ասաց Պողոսյանը:
Նան նշեց, որ սեպտեմբերի 27-ից հանրապետության հյուսիսային շրջաններում անձրև է սպասվում, իսկ հարավային շրջաններում արդեն կան տեղումներ՝ անձրևի տեսքով:--0-