Երևանում Սբ. Էջմիածնի կողմից կազմակերպված երթ կանցկացվի՝ անկախության 20-ամյակի կապակցությամբ

15.09.2011, 13:29
Երևանում Սբ. Էջմիածնի կողմից կազմակերպված երթ կանցկացվի՝ անկախության 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ անկախության 20-ամյակի նախաշեմին՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում Սբ. Էջմիածնի կողմից կազմակերպված ուխտագնացության երթ կանցկացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը:

Երթը կանցկացվի Ազատության հրապարակից մինչև Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ երիտասարդներին օրհնելու արարողություն կանցկացվի:
Նաև տոնական համերգ է ծրագրված:

ՀՀ անկախության օրը տոնում են սեպտեմբերի 21-ին: -0-