ՀԱԿ-ն պատրաստ է ամեն կերպ օգնել Երևանի ապամոնտաժվող կրպակների տերերին

12.08.2011, 14:26
ՀԱԿ-ն պատրաստ է ամեն կերպ օգնել Երևանի ապամոնտաժվող կրպակների տերերին
ՀԱԿ-ն պատրաստ է ամեն կերպ օգնել Երևանի ապամոնտաժվող կրպակների տերերին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարում է Երևանի ապամոնտաժվող կրպակների տերերին բազմակողմանի իրավական,  քարոզչական, տեխնիկական և կազմակերպչական պրակտիկ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ։

Երևանի կենտրոնում, քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների տաղավարների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Նախօրեին Կոմիտասի պողոտայի և Փափազյանի փողոցի խաչմերուկում իրականացվող ապամոնտաժման ժամանակ վեճ է տեղի ունեցել փոքր բիզնեսի սեփականատերերի և իրավապահ մարմինների միջև։

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում շեշտել է, որ լինելու է անհատական մոտեցում, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Այդ կապակցությամբ ՀԱԿ-ն աշխատանքային խումբ է ստեղծել (հեռ։ 010 52 09 74), որի անդամներն արդեն մի քանի անգամ հանդիպել են կրպակների տերերի ներկայացուցիչների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կրպակների տերերի դեմ սկսած գործողությունները քննադատելիս՝ ՀԱԿ-ը  ՀՀ իշխանություններին մեղադրել է երկրի միջին խավը ոչնչացնելու մտադրության մեջ։ -0-