Եվրոպայի ամենատարեց կինը մահացել է 114 տարեկան հասակում

05.08.2011, 14:35
Եվրոպայի ամենատարեց կինը մահացել է 114 տարեկան հասակում

Վերոնայում հինգշաբթի երեկոյան 114 տարեկան հասակում մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը՝ իտալուհի Վեներե Պիցինատոն (Venere Pizzinato), հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին։

Կինը ծնվել է 1896 թվականին իտալական ոչ մեծ Ալա քաղաքում և իր երկար կյանքի ընթացքում հասցրել է ապրել մի քանի քաղաքներում, ներառյալ Միլանը և ֆրանսիական Նիցան, որտեղ տեղափոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և այնտեղ էլ ամուսնացել է Իզիդորո Պապոյի (Isidoro Papo) հետ։

Այս տարվա հունիսին Պիցինատոն դարձել է աշխարհում թվով երրորդ մարդը երկարակեցությամբ և Իտալիայի առաջին երկարակյացը։

«Եվրոպացի տատիկի» մահվան կապակցությամբ ցավակցություն է հղել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն։ -0-