Շուրջ 27-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

09.12.2020, 17:58
Շուրջ 27-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 27-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Շենգավիթ վարչական շրջանում դեկտեմբերի 9/10-ին, տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի ծառայությունը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 9-ին ժամը 17.30-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շահամիրյանների փողոցի, «Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակո» ընկերությունների և «ԱՐ» հեռուստաալիքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-