ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
Ինչպես հայտնում է
Elle ամսագիրը, միջոցառման ժամանակ դերասանուհին պարգևատրվել է Վիրնա Լիզիի անվան պատվավոր մրցանակով:
Ըստ աղբյուրի, Բելուչին կինոմրցանակի կարմիր գորգին է հայտնվել նոր սանրվածքով. Դերասանուհին հրաժարվել է երկար վարսերից և մինչև ուսերն իջնող կարեով է ներկայացել։
Տարիներ շարունակ Բելուչին հավատարիմ է եղել իր դասական կերպարին, բայց այս անգամ որոշել է ավելի լուրջ փոփոխությունների դիմել:
Նշվում է, որ մրցանակաբաշխության համար 53-ամյա դերասանուհին երեկոյան դիմահարդարում է արել՝ շեշտը դնելով աչքերին:
Լուսանկարներում երևում է, որ արարողության ժամանակ Բելուչին կրել է Azzedine Alaïa բրենդի սև նրբագեղ զգեստ, կարճ կարդիգան և բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհու կերպարին ամբողջական տեսք են հաղորդել աքսեսուարները՝ ականջօղերը և մատանին, ինչպես նաև՝ սև պայուսակը: -0-