Շոտլանդիայում կղզին վաճառվում է բնակարանի գնով
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Շոտլանդիայում վաճառքի է հանվել կղզի, սակայն սա այնքան զարմանալի չէ, որքան կղզու վաճառքի գինը. այն հավասար է Լոնդոնում մեկ բնակարանի գնին, հաղորում էkorrespondent.net-ը՝ հղում անելով Metro-ին:
Inchconnachan անվամբ անբնակ կղզին վաճառվում է 500 հազ. ֆունտ ստերլինգ գնով: Հրատարակությունը նշում է, որ նույնքան արժե բնակարանը Լոնդոնում:
42 հեկտար մակերեսով կղզին տեղակայվում է Լոխ Լոմոնդ լճի վրա: Այն ծածկված է խիստ բուսականությամբ և շուրջ 20 տարի անբնակելի է:
Այդ կղզուն հասնել հնարավոր է միայն նավակի օգնությամբ: Կղզու վրա կա փայտե տնակ, որը կառուցվել է 1920-ականներին: Այն թույլատրվում է քանդել, նույնպես թույլտվություն կա կառուցելու հինգ ննջասենյակներով բնակարան:
Նոր բնակիչներն այդ թվում կարող են կառուցել կայանատեղի նավակների համար, նավամատույց և լրացուցիչ տնակ: -0-