Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները. Forbes

31.07.2017, 21:03
Forbes ամսագիրը հայտնել է ռուսաստանցի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների անունները։
Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները. Forbes
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Forbes ամսագիրը հայտնել է ռուսաստանցի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների անունները։

Առաջին տեղում է Աննա Նետրեբկոն, ում տարեկան եկամուտը գնահատվել է 7.5 մլն դոլար։
Ինչպես հայտնում է gazeta.ru–ն, երկրորդ հորիզոնականում է Ֆիլիպ Կիրկորովը ($7,4 մլն)։

Պարբերականի հաղորդմամբ, արտիստն աստղերի վարկանիշում է 2005 թվականի հենց առաջին թողարկումից։

Загружается новость ... "Право"

Երրորդ հորիզոնականում հայտնվել է Տիմատին (6.6 մլն դոլար)։ Այնուհետև Դիմա Բիլանն է ($6 մլն), Գրիգորի Լեպսը ($6 մլն), «Բի-2» խումբը ($5,7 մլն)։

Առաջին տասնյակում են նաև Սերգեյ Շնուրովը ($5 մլն), Զեմֆիրան ($5 մլն), Նիկոլայ Նասկովը ($4,3 մլն) և Եգոր Կրիդը ($4 մլն)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը և երգիչ Ֆիլիպ Կիրկորովը գլխավորել են 2017 թվականի գլխավոր ռուս հայտնիների վարկանիշն ըստ Forbes–ի։ -0-