Ռուբեն Հախվերդյանը երեք նոր ձայնասկավառակ է պատրաստում (ՎԻԴԵՈ)
18:49
25 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը իր երկրպագուների համար երեք նոր ձայնասկավառակ է պատրաստում: Այս մասին նա հայտնել է նախօրեին կայացած ասուլիսի ընթացքում:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին նա պատասխանել է, որ ալբոմներն իրենց մեջ ներառելու են ինչպես հին, բոլորին հայտնի երգեր, այնպես էլ նոր երգեր:
«Մեկը (ձայնասկավառակներից) նոր երգերն են, երկրորդը նոր գործիքով mix ենք անում 0-100 տարեկան երեխաների համար, այդ դիսկը լավագույնն եմ համարում: Մեկը էլի նոր երգերով և հին երգերի նոր գործիքավորմամբ»,- նշել է Հախվերդյանը:
Նա պատմել է, որ այս պահին աշխատում է երեք ձայնասկավառակի վրա: -0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում