ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Լեոնտևն ու Յուրևը դեռ պատասխանելու են հայ ժողովրդի հասցեին ասած յուրաքանչյուր բառի համար
06.05.2018,
16:42
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայ ժողովրդի հասցեին հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ:
Դիվանագիտական ներկայացուցչության Facebook-ի էջում հրապարակված նշվում է, որ Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունները մնում են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում և, մասնավորապես, Հայաստանի դաշնակից Ռուսաստանում, որի պաշտոնական դիրքորոշումն արտացոլվել է տարբեր հայտարարություններում:
«Եվ, չնայած նշված հայտարարություններում առկա և, հասկանալի է, թե ինչ կողմերի թելադրանքով արված հստակ ձևակերպումներին, որոշել են ամենավուլգար կերպով խեղաթյուրել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունը և ներկայացնել դրանք իրենց հարմար ձևով` դրանով իսկ սեպ խրելով Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- նշում են դեսպանությունից:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ, մասնավորապես, խոսքը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանում երկու հաղորդումների (ապրիլի 26-ի և մայիսի 3-ի եթերներ) ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևի և քաղաքագետ Միխայիլ Յուրևի լկտի արտահայտությունների մասին է, որոնք մեծ վրդովմունք են առաջացրել ոչ միայն Ռուսաստանի հայկական համայնքում, այլ նաև ամբողջ Հայաստանում:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Լեոնտևը և Յուրևը, ովքեր սխալմամբ իրենց հայ-ռուսական հարաբերությունների և պատմության փորձագետներ են համարում, Հայաստանի իրադարձությունների առիթով իրենց գնահատականներում և արտահայտություններում ոչ միայն անցել են թույլատրելիի սահմանը, այլ նաև թույլ են տվել իրենց հայ ժողովրդի և հայ-ռուսական հարաբերությունների մասին ամենացինիկ և վիրավորական ձևով:
«Մենք նմանատիպ հայտարարությունները դիտարկում ենք որպես հայ ժողովրդի նկատմամբ ատելության հրահրելու և հայ-ռուսական բարեկամությանն ու դաշնակցային հարաբերություններին վնասելու փորձ: Համարում ենք, որ այդ ամբողջ խայտառակ հռետորությունն ինքնին խոսում է այն մասին, որ հասարակության այսպիսի ներկայացուցիչները ցածրակարգ շահարկողներ են, և այլ կերպ նրանց չես անվանի»,- ընդգծվում է փաստաթղթում:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում նշում են, որ, անկասկած, կարելի է այդ բոլոր արտահայտություններին պատասխանել նույնքան լկտի` ավելի սուր վիրավորանքներ օգտագործելով, «բայց, բարեբախտաբար, մենք ոչ «լեոնտևներ» ենք, ոչ էլ «յուրևներ», ովքեր դեռ պետք է պատասխան տան հայ ժողովրդի հասցեին ասված յուրաքանչյուր բառի համար»:
«Վստահ ենք, որ ռուսաստանցի մեր գործընկերները և ՌԴ համապատասխան մարմինները, որտեղ մենք արդեն դիմել ենք, ամբողջական և օբյեկտիվ գնահատական այս արտահայտություններին»,- եզրափակում են փաստաթղթի հեղինակները: -0-

Загружается новость ... "Лево"

Загружается новость ...
"Право"