Ռավշանա Կուրկովան իր նոր հայ ընկերոջ հետ հանգստանում է Բալիում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 39-ամյա ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան մեկնել է Բալի՝ հանգստի, իր նոր սիրեցյալի հետ:
Ինչպես գրում է «Московский Комсомолец»-ը, զուգընկերոջ նկարը դերասանուհին չի հրապարակել, սակայն հենց ինքը՝ փեսացուն է հայտնել իր ինքնությունը: Այսպես օգտատատերերն իմացել են, որ գեղեցկուհու ընտրյալը ազգությամբ հայ բիզնեսմեն, բռնցքամարտի մոսկովյան ակումբներից մեկի սեփականատեր Սերգեյ Ամարյանն է:
Սև ու սպիտակ լուսանկարում, որն Ամարյանը հրապարակել է իր Instagram-յան էջում, Ռավշանան նրբորեն գլուխը դրել է նրա ուսին, իսկ ինքը խորամանկորեն կկոցել աչքերը: Լուսանկարն ուղեկցվում է կարճ գրառմամբ. «Թռիչքը նորմալ էր»:
Իսկ օգտատերերի մեկնաբանությունները չեն սպասեցրել զույգին. «Բախտդ բերել է, տղամարդ: Նա անհավանական է»:
Թե ինչ հանգամանքներում է զույգը ծանոթացել, հայտնի չէ, սակայն հարաբերությունների մասին ԶԼՄ-ները սկսել են գրել միայն 2019թ.-ի հոկտեմբերից:
Աղբյուրը հիշեցնում է նաև դերասանուհու առաջին ամուսնության մասին, այդժամ նրա ընտրյալ լուսանկարիչ էր: Ռավշանան պատրաստվում էր մայրանալ, սակայն, դժբախտաբար կորցրեց երեխային: Դրանից հետո ամուսնու հետ հարաբերությունները վատացան և զույգը բաժանվեց:
Հետո դերասանուհին ամուսնացավ Արտյոմ Տկաչենկոյի հետ, բայց նրանց ամուսնությունն էլ երկարատև չէր: Չնայած դրան, Ռավշանային և Արտյոմին հաջողվել է ընկերական հարաբերություններ պաշտպանել: -0-