«Քարդաշյանի վիրուս». հաքերները վնասակար ծրագրեր են ուղարկում աստղերի անունից

24.10.2019, 19:22
Որոշ հայտնի մարդկանց անունները հաճախ օգտագործվում են չարագործների կողմից որպես վնասակար ծրագրերի ֆայլերի անուններ
 «Քարդաշյանի վիրուս». հաքերները վնասակար ծրագրեր են ուղարկում աստղերի անունից
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որոշ հայտնի մարդկանց անունները հաճախ օգտագործվում են չարագործների կողմից որպես վնասակար ծրագրերի ֆայլերի անուններ, գրում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Նախորդ տարի Բրիտանիայում, McAfee հակավիրուսների մշակողների տվյալներով, ամերիկյան ռեալիթի շոուի աստղն ամենատարածված հայտնի դեմքն էր հաքերների և սփամերների համար։

«Եթե ձեր էլեկտրոնային փոստին նամակ է եկել «Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր գաղտնիքները» վերտառությամբ, ապա զգուշությամբ մոտեցեք դրան, նամակում կարող են վնասակար ծրագրերի հղումներ լինել»,– ասվում է հրապարակման մեջ։

Այս տարի, ասում են ընկերությունից, չարագործներն ավելի հաճախ օգտագործել են Քերոսլայն Ֆլեքի` Love Island մելոդրամատիկ ռեալիթի շոուի հաղորդավարի անունը։ -0-