ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մանկական հագուստի
Kids Supply համատեղ հավաքածու են թողարկել։
Շարքը նվիրված է կալիֆոռնիական Կալաբասաս քաղաքին, որտեղ Քարդաշյանն անցկացրել է մանկությունը, գրում է Lenta. ru–ն` հղում անելով The Manrepeller–ին։
«Մենք կնոջս հետ միանգամայն տարբեր կերպ ենք նայում մանկական զգեստապահարանին և ոճին ընդհանուր առմամբ։ Դժվար ենք փոխզիջման եկել»,– ասել է Ուեսթը։ Հավաքածուում ընդգրկվել են տոլստովկաներ, տաբատներ, զգեստներ, բոմբերներ և գլխարկներ։
Դիզայների կարիերան Ուեսթը սկսել է 2015 թվականին adidas Originals–ի հետ համագործակցությամբ։ Նա արդեն հագուստի և կոշիկի մի քանի հավաքածու է թողարկել։ Վերջինը ներկայացվել է Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Ուեսթի հագուստը սահմանափակ քանակությամբ է թողարկվում։
Հունվարի սկզբին Քարդաշյանը ներկայացրել է Yeezy հավաքածուի մի քանի նորույթ։ Խոսքը կապիչներով ավազագույն բոտիլիոնների և Calabasas գրությամբ մարզատաբատի մասին է։ Վերջինների վրա երեք զոլեր կան, որոնք ասոցացվում են adidas–ի հետ։ -0-