410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքագետ. հայերի հետ միջադեպերը կզրոյացնեն Ադրբեջանի ծախսերը միջազգային վարկանիշի ձևավորման գործում

16:42
29 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայերի հետ միջադեպերը, ինչպես, օրինակ, Հենրիխ Մխիթարյանի հետ սկանդալը, անիմաստ են դարձնում Ադրբեջանի ծախսերը միջազգային վարկանիշի ձևավորման հարցում, կարծում է ադրբեջանագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան։

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի այսօր Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի` «Չելսիի» հետ եզրափակիչ խաղին։ Մարզիկը բաց կթողնի այդ խաղն անվտանգությունից ելնելով` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական լարված հարաբերությունները։

Загружается новость ... "Лево"

«Ադրբեջանը փաստացի միշտ մեծ գումարներ է ծախսում հանդուրժող, բազմազգ և ժողովրդավար պետության միջազգային վարկանիշի ձևավորման վրա։ Այնտեղ պարբերաբար միջազգային միջոցառումներ են անցկացվում, բայց երբ հայերի հետ միջադեպեր են տեղի ունենում, այդ ծախսերը զրոյանում են»,– չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ արդեն առաջին անգամ չէ, որ Մխիթարյանն ուղևորություն է ծրագրում Ադրբեջան, բայց չեղարկում է այն, քանի որ գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։

«Այս անգամ Ադրբեջանը ճկունություն դրսևորեց` նա կա ցուցակում, մուտքն արգելված է, բայց, լավ, թող գա։ Այսինքն, «սև ցուցակը» գործում է, երբ պետք է»,– փաստեց Էլիբեգովան։

Միաժամանակ նա հիշեցրեց Եվրոպայից ԵԼ եզրափակչի վիզա չստացած հայազգի երկրպագուների հետ միջադապերը։

Загружается новость ... "Право"

«Դա արվել է ոչ այն պատճառով, որ այդ մարդիկ իշխանությունների «գլխացավանքն են» և կարող են վտանգ ներկայացնել։ Ես հակված եմ այլ կերպ կարծել, որ ադրբեջանական իշխանությունները, ի զորու չլինելով ապահովել այս քաղաքացիների անվտանգությունը, որոշել են ընդհանրապես փակել այդ թեման` տհաճ միջադեպերից խուսափելու համար»,– ասաց Էլիբեգովան։

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխտնօրեն Արմեն Մելիքբեկյանը CNN–ին տված հարցազրույցում կասկածանք է հայտնել այն հարցով, թե Ադրբեջանը կարող էր ամբողջովին երաշխավորել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով