Պյատիգորսկում 28-ամյա հայ տղամարդը պատանդ է վերցրել քրոջը և նրա երեխաներին և 200 մլն դոլար պահանջել Հայաստանի օգնության համար

10.04.2020, 17:33

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 28-ամյա տղամարրդը՝ Հովսեփ Մ․-ն պատանդ է վերցրել իր քրոջը և նրա երկու երեխաներին`քրոջ բնակարանում։ Այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն։

Պարզվել է, որ տղամարդը ազգությամբ հայ է և այնտեղ է եկել Մոսկվայից։ Նա պահանջել է, որ որպես բարեգործություն Հայաստանին փոխանցեն 200 մլն ԱՄՆ դոլար և որ իրեն զանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բայցի այդ, նա նաև պահանջել է, որ իրեն կործանիչ տրամադրեն։

Загружается новость ... "Право"

Կասկածյալը զինված է եղել դանակով, սակայն հայտնում են, որ քրոջ և նրա երեխաների նկատմամբ բարյացակամ է տրամադրված եղել։

Որոշ տվյալներով տղամարդը հաշվառման է կանգնած եղել հոգեբուժական հիվանդանոցում և վերջին շաբաթվա ընթացքում վիճել է բոլոր բարեկամների և բռնցքամարտի իր մարզիչի հետ։

Նրան բերման են ենթարկել։ Բնակարանում գտնվողներից ոչ ոք չի տուժել։-0-