ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, չորեքշաբթի ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
«Դրանք ցուցադրում են Հայաստանի ժամանցային, մշակութային, սոցիալ–տնտեսական և այլ հնարավորությունները։ Այդպես մենք ստանում ենք զբոսաշրջիկների ներգրավման հզոր գործիք, և այն պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել»,– ասաց նա մամուլի ասուլիսում։
Սակայն, նրա խոսքով, դրված խնդրին դեռ չի հաջողվել հասնել` չնայած փառատոների մասնակիցների և հյուրերի տարեկան աճին։
«Ցավոք, մենք չունենք Հայաստան հենց փառատոների համար ժամանած զբոսաշրջիկների թվի վիճակագրություն, բայց իրողությունները ցույց են տալիս, որ նրանց թիվը մշտապես աճում է, իսկ դա լավատեսության առիթ է տալիս։ Այսպես, օրինակ, խորովածի փառատոնը մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում Վրաստանից»,– ասաց մասնագետը։
Загружается новость ...
"Право"
Ապրեսյանը նաև նշել է ամենատարածված փառատոները։
«Նախևառաջ, դրանք այն փառատոներն են, որոնք գործում են արդեն 8-9 տարի։ Գինու, տոլմայի, խորովածի փառատոները։ Զգալի հաջողությունների է հասել նաև մեղրի և հատապտուղների փառատոնը»,– հավելեց նա։
Օգոստոսի 12-13–ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում վեցերորդ անգամ կանցկացվի մեղրի և հատապտուղների փառատոնը։ -0-