Փորձագետն անվանել է դիմակ կրելու հիմնական սխալները, որոնք կարող են հանգեցնել կորոնավիրուսով վարակվելու
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր քաղաքացիները դիմակը համարում են ոչ թե որպես վարակի կանխարգելման միջոց, այլ տուգանքներից պաշտպանող տարր: Այս մասին ՏԱՍՍ -ին ասել է ԼՕՌ կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, բարձրագույն կատեգորիայի բժիշկ Վլադիմիր Զայցևը:
Загружается новость ... "Лево"
«Եթե գարնանը, համավարակի առաջին ալիքում, մարդիկ ավելի զգուշավոր էին, ավելի պատասխանատու, ապա երկրորդ ալիքի ժամանակ քաղաքացիները սկսեցին ավելի սառը վերաբերվել դիմակներին: Մարդիկ դիմակներ են կրում ոչ թե իրենց առողջության, կորոնավիրուսային վարակի պաշտպանության և կանխարգելման համար, այլ վերաբերվում են որպես ինչ-որ պատժից խուսափելու պահանջ․ որպես կանոն՝ տուգանքից խուսափելու, կամ որ թույլ տան հասարակական տրանսպորտ և խանութներ մտնել: Սա է հիմնական սխալը: Այն դարձել է ձևականություն։ Այսինքն ՝ եթե դիմակ կա, ուրեմն կզակի վրա է, բայց դա անիմաստ է: Կամ այն փակում է բերանը, իսկ քիթը չի փակվում, կամ այն օգտագործվում է ոչ թե մի քանի ժամ, այլ շաբաթներով», - ասել է բժիշկը:
Բացի այդ, որոշ քաղաքացիներ չեն հետևում իրենց ձեռքերին, մասնավորապես, նրանք մոռանում են, որ չպետք է դիպչել դեմքին, քթին կամ աչքերին, հատկապես հասարակական տրանսպորտում բազրիքը բռնելուց հետո, դոմոֆոնի, վերելակի կամ բանկոմատի կոճակը սեղմելուց հետո: Նման վերահսկողությունը կարող է առաջացնել նաև կորոնավիրուսային վարակ, նշել է Զայցևը: Խնդիրներից մեկը խանութներում, առևտրի կենտրոններում և հասարակական այլ վայրերում մաքրող միջոցների անտեսումն է:
Загружается новость ...
"Право"
«Որքան քիչ ենք մեզ հետևում․ մեզ մոտ չենք ունենում ալկոհոլային հիմքով գել՝ ձեռքերն ախտահանելու համար կամ շենք մտնելուց հետո չենք ախտահանում ձեռքերը, այնքան ավելի շատ ենք մեզ վտանգի ենթարկում: Վարակը կարող է փոխանցվել նաև շփման միջոցով: Դե, ամենամեծ սխալը որ պարզապես սոցիալական հեռավորություն չի պահպանվում: Դա կա միայն այն քաղաքացիների խմբերի մոտ, ովքեր հնարավորություն ունեն հեռավար աշխատել տանից: Իդեալական տարբերակը նրանց մոտ են, ովքեր հեռանում են քաղաքից դուրս ինչ-որ տեղ: Այնտեղ, իհարկե, քիչ մարդիկ կան, դուք ձեր տարածքում եք, և վարակվելու հավանականությունը նվազագույն է », - եզրափակել է Զայցևը:
Հոկտեմբերի 25-ի առավոտյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 77 837 դեպք: COVID-19- ից մահացել է 1180 մարդ, բուժվել է 50 908 հիվանդ: -0-