+14
Եղանակը Երևանում
Հայ

Պետությանը պատճառված 20 մլրդ դրամի վնաս․ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրգործն ուղարկվել է դատարան

10:10
20 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու,  պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 

Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ: 

Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին: 

Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը, դատական ծախսերը և պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով մինչդատական վարույթի ընթացքում օրենքով սահմանված կարգով մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք: 

Загружается новость ... "Лево"
Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այդ մասով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: 

«Գագիկ Խաչատրյանի որդիների և գործով անցնող այլ անձանց մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թույլ տրված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, տարիներ շարունակ մշակված և իրագործված կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն անշեղորեն կենսագործելու, պետությանը պատճառված ահռելի չափերի հասնող գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ՀՀ իրավապահ մարմինները ակտիվորեն համագործակցում է նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց