Փաշինյանը հայտնել է, թե ինչպես կարելի է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բանակին

20.07.2020, 12:20
Բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես կարելի է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բանակին
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․ /Նվոստի-Արմենիա/․ Բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս մաիսն Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:»,- գրել է նա։

Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ տևյալ հղումով։

Վարչապետը նաև խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից:

«Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ։-0-