Փաշինյանը Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազման հույս ունի (ՎԻԴԵՈ)

29.01.2019, 14:55
Հայաստանը հույս ունի, որ ռուսական գազի գինը կնվազի:
Փաշինյանը Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազման հույս ունի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հույս ունի, որ ռուսական գազի գինը կնվազի, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК գործակալությանը տված հարցազրույցում։

«2019 թվականին Հայաստանը կշարունակի բանակցությունները «Գազպրոմի» հետ, որ գազի գնի շուրջ համաձայնության գա։ Սա ԵՏՄ տարածքում ամենազգային հարցերից մեկն է»,– նշել է վարչապետը, հույս հայտնելով, որ կհաջողվի հասնել գնի նվազեցման։

Загружается новость ... "Право"

Փաշինյանի խոսքով, ավելի վաղ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի ներքին գինը չի փոխվի։

Դեկտեմբերի վերջին «Գազպրոմի» մամուլի ծառայությունը հայտնել է 2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանի համար սահմանում գազի գնի վերանայման մասին` հազար խմ–ի դիմաց 165 դոլար նախկին 150 դոլարի դիմաց։ -0-