Պարզվել է առանց կոնտակտի կորոնավիրուսով վարակվելու երկու տարբերակ

21.02.2020, 12:16
Պարզվել է առանց կոնտակտի կորոնավիրուսով վարակվելու երկու տարբերակ
Պարզվել է առանց կոնտակտի կորոնավիրուսով վարակվելու երկու տարբերակ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով տառապող հիվանդները, ովքեր երբեք չեն եղել Չինաստանում և կոնտակտի մեջ չեն եղել հիվանդների հետ, կարող են հայտնվել տարբեր երկրներում «թաքնված» վարակով, հաղորդում է Известия-ն:

Շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայում հաստատվել է COVID-19 վարակի 31-րդ դեպքը:

Ավելի շուտ, այդ հիվանդները վարակվել են Չինաստանից ժամանած մարդկանց հետ շփումից, ում մոտ վառ արտահայտված չեն եղել վարակի ախտանիշները: Նրանք էլ, իրենց հերթին, արդեն վարակել են Կորեայի բնակիչներին: Իսկ բժիշկները չեն կարողացել պարզել| ում հետ և երբ են կոնտակտի մեջ մտել նոր հիվանդները:

 Կարելի է եզրակացնել, որ Կորեայում կան վարակակիրներ, ովքեր տարածում են կորոնավիրուսը, բայց համաճարակաբանական ծառայությունները նրանց մի շարք պատճառներով չեն կարողանում գտնել»,- նշել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլոչկովը:

Ռուս մասնագետների կարծիքով, կորոնավիրուսի տարբեր տեսակներ լայնորեն տարածված են բնության մեջ: Այդ պատճառով ախտորոշիչ թեստերը կարող էին ախտորոշել այլ շտամ, որը գենետիկորեն շատ մոտ է COVID-19-ին:

Վերջին տվյաներով, Չինաստանում  նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2236-ի, իսկ ապաքինվել է 18264 մարդ:–0–