ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաճախ սրտի նոպայի ազդանշանները մարդու մոտ սկսվում են այն պահին, երբ նա բոլորովին մենակ է, և օգնող չկա: Եթե դուք հանկարծ զգում եք, որ ձեր սիրտը սկսել է ոչ նորմալ ռիթմով աշխատել, և ահա մի քանի վայրկյանից ուշագնացություն կունենաք, դուք ունեք ընդամենը 10 վայրկյան ինքերդ ձեզ օգնելու համար, գրում է
leafclover.club-ը:
Այս դեպքում պետք է սկսել հազալ, շատ անգամ և շատ ուժեղ: Ամեն հազից առաջ խորը շունչ քաշեք, հազը պետք է խորը և երկարատև լինի, կարծես, դուք խորխաբեր եք խմել և այժմ ազատվում եք դրանից:
Շունչն ու հազը պետք է կրկնվեն յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ՝ առանց դադարների, այնքան ժամանակ, մինչև կժամանկի շտապօգնությունը, կամ կողքին կհայտնվի մեկը, ով կցուցաբերի առաջին բուժօգնությունը, կամ երբ սիրտը սկսի նորմար ռիթմով աշխատել:
Խորը շունչն օգնում է թթվածնին ներթափանցել թոքերի մեջ, իսկ հազի կծկումները «սեղմում» են սիրտը և ստիպում արյանը շրջանառվել: Սրտի վրա գործած այդ ճնշումը նաև օգնում է վերականգնել նորմալ ռիթմը: Այդպիսով, սրտի նոպաների զոհերը ժամանակ են շահում մինչև բժիշկների ժամանելը կամ հիվանդանոց հասնելը, և դա կարող է օգնել փրկել սեփական կյանքը: -0-