423.85
4.07
402.21
+18
Եղանակը Երևանում
Հայ

Օձի նոր տեսակ, որ կոչվել է Ուրարտու պետության անունով

12:20
31 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականների միջազգային թիմն օձի նոր տեսակ է հայտնաբերել և կոչել է այն Elaphe urartica` Ուրարտական թագավորության պատվին, հայտնում է ScinceDaily–ն։ 

Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ օձը հայտնաբերվել է Ուրարտական հնագույն թագավորության ներկայիս տարածքում։ Օձերի արեալն ընդգրկում է Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքը և Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպայի ծայրամասի ոչ մեծ հատվածը։

Հիմնվելով գենետիկ և ձևաբանական տվյալներին` գիտնականները պարզել են, որ առնետօձերը կամ սողացող սահնօձերն (Elaphe sauromates) իրականում ներառում են երկու տեսակներ, որոնց թվում է նոր հանելուկային Elaphe urartica–ն։

Նախագծի հեղինակներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանից, նշել են, որ այս տեսակի օձը շատ հազվադեպ է պատահում դաշտերում կամ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով տարածաշրջաններում։ Արդյունքում դրանց ուսումնասիրման նյութերը հավաքվել են 17 տարի և պահանջել միջազգային լայն գործակցություն։

Ուրարտական պետությունը տեղակայվել է Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա 8-6–րդ դարերում։ Մի ժամանակ այն գերիշխող դիրք է ունեցել Առաջավոր Ասիայում։ 19–րդ դարում ֆրանսիացի հնագետները Վանա լճի մոտակայքում առաջին անգամ հայտնաբերել են ժայռապատկերներ` արված ոչ թե ասորերենով, ինչպես սկզբում կարծում էին, այլ ուրարտերենով։ Ընդհանուր առմամբ, Ուրարտուն «մոռացության տրված թագավորություն» է եղել մ.թ.ա 5–րդ դարից և գործնականորեն մինչև մ.թ. 20–րդ դարը պեղումներն այդ տարածքում, ժամանակակից հնագետների խոսքով, առայժմ «սաղմնային վիճակում են»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով