Նիդեռլանդներում կարող են թույլ տալ առողջ մարդկանց էվթանազիա

13.10.2016, 18:05
Նիդեռլանդների կառավարությունը ցանկանում է լրացումներ կատարել էվթանազիայի մասին օրենքում:
Նիդեռլանդներում կարող են թույլ տալ առողջ մարդկանց էվթանազիա
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նիդեռլանդների կառավարությունը ցանկանում է լրացումներ կատարել էվթանազիայի մասին օրենքում, որոնք թույլ կտան կյանքից հեռանալ այն մարդկանց, ովքեր անբուժելի հիվանդ չեն, սակայն իրենց կյանքի ուղին ավարտված են համարում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Alhemeyn Dahblad թերթին, համապատասխան առաջարկությամբ հանդես են եկել Նիդեռլանդների առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Էդիտ Սխիպերսը և անվտանգության ու արդարադատության նախարար Ար վան դեր Ստերը:

Գործող օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է մտել 2002 թ.-ին, հիվանդը կողմնակի անձի օգնությամբ ինքնասպանության իրավունք ունի միայն այդ եպքում, երբ «բժշկական բնույթի անտանելի տանջնաքներ է կրում»: Սակայն օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով, դա նշանակում է, որ հիմնականում ծեր մարդկանցից բաղկացած մի մեծ խումբ էվթանազիա անելու հնարավորթյուն չունի և ստիպված է ապրել իր վերջին օրերը` սպասելով մոտալուտ մահվան:

Գործող օրինագծի փոփոխությունները թույլ կտան էվթանազիա անել բոլոր ցանկացողներին` «ամենախիստ պայմաններին հետևելու պարագայում»: Նմանատիպ պայմաններից մեկը բժշկական կրթություն և համապատասխան պատրաստություն ունեցող հատուկ խորհրդականի նշանակումն է, ով «կուղեկցի և կնախապատրաստի հիվանդին` որոշումը կայացնելու պահից սկսած, մինչև բուն էվթանազիան», - նշել է Սխիպերսը: «Այդ ընթացքում կողմնակի անձի օգնությամբ ինքնասպանության մասին որոշումը պետք է բազմիցս հաստատվի: Բացի այդ, մասնագետի խնդիրը կլինի պարզել` արդյո՞ք, կա ճնշում հիվանդի վրա շրջապատի, օրինակ` բարեկամների կողմից», - պարզաբանել է նա:

«Ողջ ընթացքը պետք է մարամասն փաստագրվի և պատշաճ կերպով ձևակերպվի, - ասել է նախարարը։ - Մասնավորապես, էվթանազիան պետք է բացառվի միայնակ և դեպրեսիայով տառապող գտնվող մարդկանց համար: Այդ խնդիրները կարող են լուծվել այլ միջոցներով»:

«Մենք հասկանում ենք, որ կյանքը պաշտպանելը կարևոր է, սակայն մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր յուրաքանչյուր առավոտ արթնանում են հիասթափության մեջ, որ քնի մեջ չեն մահացել», - նշել է Սխիպերսը: -0-