Նատալիա Օրեյրոն Instagram-ում էջ է բացել և ռուսերեն ենթագրերով տեսանյութ հրապարակել (ՎԻԴԵՈ)

05.07.2020, 16:12
Նատալիա Օրեյրոն Instagram-ում էջ է բացել և ռուսերեն ենթագրերով տեսանյութ հրապարակել. ՎԻԴԵՈ

Նատալիա Օրեյրոն Instagram-ում էջ է բացել և ռուսերեն ենթագրերով տեսանյութ հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ուրուգվայցի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Վայրի հրեշտակ» սերիալով, պաշտոնական էջ է բացել Instagram-ում, հաղորդում է vm.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Նորաբաց էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել՝ ռուսերեն ենթագրերով:

«Ես արդեն կերել եմ, տունը հավաքել, ընթերցանությամբ զբաղվել: Նորից կերել եմ, նորից հավաքել, նորից կարդացել: Եվ ես հարցնում եմ ինքս ինձ՝ ի՞նչ կարող եմ անել կարանտինի ժամանակ: Իսկ գո՞ւցե Instagram-ում էջ բացեմ»,- նշել է Օրեյրոն տեսանյութում:

Էջը երգչուհին բացել է մի քանի ժամ առաջ, սակայն էջին արդեն հասցրել է գրանցվել ավելի քան 26 հազ. մարդ: -0-